Главная » Файлы » Other |
12 հետաքրքիր փաստ Էյֆելյան աշտարակի մասին
125 տարի առաջէ այս օրը, պաշտոնապես տեղի է ունեցել Փարիզի Էյֆելյան աշտարակի բացման արարողությունը՝ 2 տարի, 2 ամիս և 5 օր տևած շինարարական աշխատանքներից հետո:
Այն կանգնեցվել է Բաստիլի գրավման 100-ամյակի պատվին՝ 1889-ի Համաշխարհային ցուցահանդեսին ընդառաջ՝ դառնալով աշխարհի ամենահեղինակավոր ու ճանաչված հուշարձաններից մեկը:
Business Insider-ը Էյֆելյան աշտարակի 125-ամյակի առթիվ որոշել է ներկայացնել 12 հետաքրքիր փաստ ամենահայտնի զբոսաշրջային կոթողներից մեկի մասին:
1.Աշտարակի մտահղացումը Գուստավ Էյֆելին չէր պատկանում, այլ՝ ավագ ինժեներներ Մորիս Կոեչլինին և Էմիլ Նյուգիերին, ովքեր նախագծել են այն և Էյֆելի հրահանգով ներկայացրել նախագիծը ընկերության ճարտարապետության բաժնի ղեկավարին, որի հավանությունից հետո արդեն վերափոխված տարբերակը հանձնվել է Գուստավ Էյֆելին:
2. Էյֆելյան աշտարակի տվյալները՝ թվերով. 300 աշխատակից, կռած երկաթի 18038 կտոր, 2,5 մլն գամ, 10000 տոննա քաշ, 300 մետր բարձրություն:
3. Աշտարակը կառուցվել է որպես ժամանակակից գիտության խորհրդանիշ կամ: Դրա կառուցման ժամանակ իր նորամուտն էր ապրում արվեստի մեկ այլ ճյուղ՝ լուսանկարչությունը, իսկ աշտարակի բացումից հետո այն ոգեշնչման աղբյուր դարձավ բազմաթիվ լուսանկարիչների համար:
4. Էյֆելյան աշտարակն աշխարհի ամենաբարձր կառույցն էր մինչ 1930-ը, մինչ Նյու Յորքի Chrysler Building կառույցի շինարարությունը՝ 318 մետր բարձրությամբ:
5. Էյֆելյան աշտարակի վերելակները նախապես չեն գործարկվել: Մայիսի 6-ին տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ 30000 այցելուներն ստիպված էին 1710 աստիճանները ոտքով բարձրանալ, իսկ վերելակները գործարկվել են մայիսի 26-ին:
6. Փարիզի բնակիչները սկզբում չէին սիրում աշտարակը՝ այն «աչքի փուշ» կոչելով: Ըստ տեղական պատմության՝ հայտնի վիպասան Գի դը Մոպասանն ասել է, որ ատում է աշտարակը, սակայն ամեն օր լանչին ճաշում էր աշտարակի ռեստորանում: Հարցին, թե ինչու է այնտեղ ճաշում, վիպասանը պատասխանել է, որ դա միակ վայրն է, որտեղից այն չի երևում:
7. Եղանակի հետ աշտարակի բարձրությունը տատանվում է: Քանի որ այն պատրաստված է կավածեփ (կռած) երկաթից, աշտարակի մետաղական հատվածը լայնանում է ամռան արևի ներքո՝ ստիպելով կառույցին՝ բարձրանալ ևս 17 սմ-ով:
8. Էյֆելյան աշտարակը նախատեսված էր օգտագործել 20 տարի, սակայն Ֆրանսիայի կառավարությունն այն սկսեց օգտագործել ռադիոհաղորդակցության և հետագայում՝ հեռուստահաղորդակցության համար, իսկ երբ արտոնագրի ժամկետը սպառվեց՝ 1909-ին, Փարիզի քաղաքային խորհուրդը որոշեց պահել այն:
9. Աշտարակը ողջ երկայնքով միագույն չէ: Մթնոլորտային երևույթներին հակազդելու համար այն մուգ է ներկված գագաթի հատվածում և ատիճանաբար ավելի բաց՝ ստորին հատվածներում:
10. Յոթ տարին մեկ 50-60 տոննա ներկ է կիրառվում՝ աշտարակը ժանգոտումից պաշտպանելու համար:
11. Էյֆելյան աշտարակը պարզապես զբոսաշրջային կոթող չէ: Այնտեղ գործում է թերթի խմբագրություն, փոստի բաժանմունք, գիտական լաբորատորիաներ, թատրոն, իսկ առաջին հարկն ամեն տարի վերածվում է սահադաշտի:
12. Այն աշխարհի ամենից շատ այցելվող հուշարձաններից է, որը տարեկան գրավում է 7 մլն այցելուի, 75 տոկոսը՝ արտասահմանից:
|
Всего комментариев: 0 | |