Главная » Файлы » Photo |
Ռեալ–Բորուսիա խաղին ընդառաջ Մխիթարյանն ասել է՝ ով է եղել իր կուռքը
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ Մադրիդի «Ռեալի» հետ այսօր՝ ապրիլի 2-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպման նախաշեմին պատմել է, թե ինքն ում է ցանկացել հավասարվել ֆուտբոլային աշխարհում:
Մխիթարյանը մատնանշել է Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանին, ով ներկայումս «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնականն է:
«Դեռևս մանուկ հասակից իմ կուռքն, իսկապես, եղել է Զիդանը: Ինձ հիացնում էր նրա խաղը և Զիդանն ինձ ոգեշնչում էր: Բայց երբեք չեմ փորձել կրկնօրինակել նրան եւ նրա ցուցադրած ֆուտբոլը: Ես Մխիթարյանն եմ, ունեմ իմ ուրույն խաղաոճը և գոհ եմ դրանից», - հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը:
|
Всего комментариев: 0 | |
СЛУЧАЙНОЕ ВИДЕО
КАТЕГОРИИ РАЗДЕЛА
НАШ ОПРОС
РЕКЛАМА
СТАТИСТИКА
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0