Главная » Файлы » Other |
Կինը ծննդաբերել է գեղեցկության սրահում
Նյու-Ջերսիի բնակիչուհի 37-ամյա Աննա Ռուբինշտեյնը ծննդաբերել է գեղեցկության սրահում: Ծննդաբերության ընթացքում ոչ միայն հասցրել են եղունգների լաք քսել, այլ նաև ոտքերի մերսում անել:
Նա անգամ չէր մտածում այն բանի մասին, որ կարող է իր որդուն լույս աշխարհ բերել գեղեցկության սրահում, քանի որ նրա նախորդ ծննդաբերությունը 42 ժամ էր տևել: Առավել հետաքրքրական է այն որ, Աննան ծննդաբերել է ամուսնու օգնությամբ: Երջանիկ հայրիկը բավականին հուզված էր և ասում էր, որ դա իր կյանքի ամենագեղեցիկ և հուզիչ պահն էր, որ երբևէ ապրել է: Երբ կնոջ մոտ սկսել է ծննդաբերության գործընթացը, գեղեցկության սրահի աշխատակիցները անգամ չեն հասցրել շտապօգնություն կանչել: Ամուսնու և սրահի աշխատակիցների ջանքերի շնորհիվ լույս աշխարհ է եկել փոքրիկ Դեմիենը:
|
Всего комментариев: 0 | |
СЛУЧАЙНОЕ ВИДЕО
КАТЕГОРИИ РАЗДЕЛА
НАШ ОПРОС
РЕКЛАМА
СТАТИСТИКА
Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0