Главная » Файлы » Video |
Լիլիթ Հովհաննիսյանն ընտրության առաջ է
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը մոտ 40 օր առաջ թողարկեց իր «Քեզ խաբել եմ» երգի հիման վրա նկարահանված անավարտ տեսահոլովակը եւ հայտարարեց քլիփմեյքերների մրցույթ: Գաղափարը նորամուծություն էր ոչ միայն հայկական շուկայում, այլեւ ամբողջ աշխարհում: Նման բան դեռ ոչ ոք չէր արել: Եվ ահա մոտենում է մրցույթի վերջնաժամկետը եւ Araratnews.am-ի թղթակցին հաջողվել է կապվել երգչուհու ամուսին եւ պրոդյուսեր` Վահրամ Պետրոսյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ մրցույթին արձագանքել են բազմաթիվ մարդիկ, նրանք ուղարկել են մոտ 60 տեսահոլովակներ: Ապրիլի 11-ին Լիլիթն ընտրելու է լավագույն տարբերակները, որից հետո դրանք կտեղադրվեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում եւ կցուցադրվեն Դար21 հեռուստաընկերությունով:
Տեղի կունենա ինտրենետային քվեարկություն եւ առավելագույն ձայներ հավաքած տարբերակի հեղինակը կճանաչվի հաղթող: Հաջողակ հաղթողին «Լիլիթ Հովհաննիսյան» Online Shop-ը կհանձնի մրցանակ’ 1.000.000 ՀՀ դրամ, իսկ այլազգի մասնակցի հաղթանակի դեպքում’ 1.000.000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար: Նման մրցույթ հայտարարելու նպատակն էր հայտնաբերել նոր տաղանդավոր քլիփմեյքերների, որոնք նախկինում դեռ հնարավորություն չեն ունեցել հանրությանը ներկայացնել իրենց ունակությունները:Մանրամասները սկզբնաղբյուր կայքում․
|
Всего комментариев: 0 | |