Назад Вперед
Главная » Файлы » LifeStyle

Մենչը՝ իր հասցեին հնչած քննադատությունների և իր հաղորդման իրական լինելու մասին

Մենչը՝ իր հասցեին հնչած քննադատությունների և իր հաղորդման իրական լինելու մասին

 
 
 
 

Այսօր էլեկտրոնային մամուլում տարածում գտավ մի նյութ, որում գրված էր, որ Արմեն Պետրոսյանի՝ Մենչի նոր հաղորդումը՝ «Արի պայմանավորվենք»-ը իրական չէ, թեև ներկայացվում է որպես իրական:
ESem.am-ը խոսեց հաղորդման հաղորդավար և պրոդյուսեր Արմեն  Պետրոսյանի հետ, ով այս նյութի մեջ միտում է տեսնում: Վերջին շրջանում սա երկրորդ քննադատությունն է Մենչի հաղորդումների վերաբերյալ, որը, ըստ հաղորդավարի, անցնում է ստեղծագործական քննադատության սահմանը: «Չեմ կարող միտում չտեսնել, որովհետև նյութ պատրաստողը գտել է կադրեր, որոնք եթե անգամ ես ցանկանայի, չէի կարողանա կարճ ժամանակահատվածում գտնել, դրա համար կարող եմ հասկանալ, որ սա ինչ-որ մեկի փոքրիկ պատվերն է, սակայն նպատակը չեմ կարողանում հասկանալ,- ասաց Արմենը և հավելեց, որ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ նյութը ստեղծագործական քննադատություն չի համարում,- արդեն չափերն անցնում են՝ ստեղծագործական քննադատությունից անցնելով անձնական տիրույթ: Ես կհամարեի ստեղծագործական, եթե վերնագիրն այդպիսին չլիներ և նյութի մեջ չօգտագործվեին այդպիսի խոսքեր: Չկա այդպիսի մարդ, ով իրավունք ունի նման խոսքեր ասել ինձ»:

 

 


Շոումենը բավականին զայրացած էր: Ըստ նրա՝ նյութում ոչ մի փաստ չկա: «Նյութ գրելուց մարդ պետք է կոմպետենտ լինի այդ թեմային և պատասխանատու իր գրածի համար: Եթե մեկ անգամ նյութ գրողները պատասխան տան իրենց գրածների համար, կհասկանան, որ չի կարելի ուղղակի զրպարտել, ասել մի բան, որից տեղյակ չեն: Այստեղ ներկայացված է, որ մարդիկ, ովքեր մեզ մոտ նկարահանվել են, ինչ-որ տեղ երևացել են: Երբ մենք ընդունում ենք ինչ-որ մեկին, չենք հարցնում՝ ինչ-որ տեղ նկարահանվե՞լ ես:   Հայաստանում երիտասարդների զգալի մասը նկարահանվում են տարբեր սերիալների, կինոների մասսայական տեսարաններում,- նշեց Արմենը, ինչ վերաբերում է այն հանգամանքին,  որ տվյալ դեպքում ներկայացված էր, որ նախորդ  համագործակցությունը կրկին իրենց հետ է եղել, պրոդյուսերն ասաց,- ի՞նչ կապ ունի ում հետ է եղել: Լավ, հիմա ես բերում եմ իմ հորեղբոր տղային, ով ուզում է սարքել իր ընկերոջ վրա: Եթե նա իմ հորեղբոր տղան է, պիտի անպայման սարքա՞ծ լինի, ես չեմ կարողանում հասկանալ լոգիկան»:
 

 


Արմենի խոսքով՝ հաղորդումն իրական է, իրենք ստանում են բազմաթիվ հեռախոսազանգեր և նամակներ մասնակցել ցանկացողներից, որոնց հրավիրում են իրենց մոտ, անցկացնում փոքրիկ քասթինգ և այդ պատմությունների հիման վրա նկարահանում հաղորդումը: «Մենք չենք  բեմադրում, չենք ասում՝ այսպես արա, չնայած, եթե նույնիսկ ասեինք… հեռուստատեսության 80 տոկոսը պատրաստված, սարքած բաներ է, որով ստեղծվում  է շոու: Շոուի իմաստը դա է, սակայն սա այդ դեպքը չէ: Եթե նույնիսկ  լիներ, ես չեմ կարողանում հասկանալ «մեզ էշի տեղ են դրել» արտահայտությունը, որը վերնագիր է ընտրվել: Եթե էդպես է, մարդը պետք է ոչինչ չնայի, որովհետև հեռուստատեսության իմաստը դա է՝ պատրատել շոու և ցուցադրել մարդկանց: Հեռուստատեսային նորմալ պրակտիկա է, երբ, օրինակ, հաղորդումը նոր է սկսում եթեր հեռարձակվել, պետք է պատրաստել առաջին հաղորդումը, որ հեռուստադիտողը նայի այն»,- ասաց Արմենը ևս մեկ անգամ շեշտելով, որ սա այդ դեպքը չէ, իրենց հաղորդումն իրական է:

 
Комментариев: 0 Просмотров: 804 Автор: ZOOG от 23.12.2024
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
СЛУЧАЙНОЕ ВИДЕО
КАТЕГОРИИ РАЗДЕЛА
НАШ ОПРОС

Оцените мой сайт


Всего проголосовало: 1


РЕКЛАМА
Реклама на сайте
СТАТИСТИКА

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0