Главная » Файлы » Video |
Թե ինչպես են Vitamin ակումբի տղաները նշել Արամ MP3-ի ծնունդը (տեսանյութ)
«Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը ներկայացնող երգիչ, Vitamin հումորային ակումբի անդամ Արամ MP3-ն նախօրեին դարձավ 30 տարեկան. նա ծննդյան տոնը սկզբում հասցրել է նշել Մոսկվայում, իսկ հետո՝ Ամստերդամում: Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց նրա ընկերը՝ վիտամինցի Արմուշը: Քանի որ Vitamin ակումբի տղաներն այժմ ներկայացումներով Ռուսաստանում են, Արամի ծնունդն էլ հերթական անգամ նշել են դրսում. «Արամին արդեն 10 տարի է՝ ինչ ճանաչում եմ, ու ամեն տարի նրա ծննդյան տոնը դրսում ենք նշել, այս անգամ ևս բացառություն չեղավ»,-մեզ հետ զրույցում ծիծաղով նկատեց Արմուշը:
Նա պատմեց, որ կեսգիշերն անց Մոսկվայում վիտամինցիներով շնորհավորել են Արամին, գնացել են մոսկովյան ժամանցային վայրերից մեկը, այնտեղ ողջ գիշեր պարել, լավ ուրախացել են, ապա Արամին ճանապարհել են Ամստերդամ՝ «Եվրատեսիլի» մասնակիցների հետ հանդիպման, իսկ իրենք շարունակել են զվարճանքը:
Մեր այն հարցին, թե ինչ են նվիրել վիտամինցիներն իրենց ընկերոջը, Արմուշը պատասխանեց, որ այս տարի նվերը եղել է երգի տեսքով, որն անչափ դուր է եկել Արամին:
|
Всего комментариев: 0 | |