Главная » Файлы » LifeStyle |
Անի Պետրոսյան. ««Երեք կյանք» սերիալի նկարահանման ժամանակ հրաշքով ողջ մնացի»
Հայկական սերիալների որակի ու պահանջարկի, դերասանի աշխատանքի բարդությունների, ճանաչված մարդ լինելու դրական ու բացասական հետևանքների, հանդիսատեսի վերաբերմունքի ու բամբասանքների մասին ArmStar.am-ը զրուցեց դերասանուհի Անի Պետրոսյանի հետ:
Էկրաններին Ձեզ չենք տեսնում, հոգնե՞լ եք , թե՞ սպասում եք լավ առաջարկի:
Այս ընթացքում նկարահանվելու առաջարկներ եղել են, բայց սպասում եմ լավ առաջարկի: Ինքներդ էլ տեսնում եք, որ այսօր հեռուստատեսությամբ ընդամենը 3-4 սերիալ է ցուցադրվում:
Սերիալը շատ դերասանների համար գումար վաստակելու, իսկ ոմանց համար էլ ճանաչում ձեռ բերելու միջոց է: Ի՞նչ է Ձեզ համար աշխատանքը սերիալում
Նկարահարանվում եմ շատ երկար ժամանակ և ոչ միայն սերիաներում: Չեմ կարող ասել՝ ինձ մոտ ճանաչվելու, թե փող աշխատելու միջոց էր, քանի որ ինքնաբերաբար է այդպես ստացվել: Ստացել եմ առաջարկներ, որոնց միջոցով և՛ ճանաչում եմ ձեռք բերել, և՛ գումար վաստակել:
Ի՞նչ է Ձեզ համար ճանաչումը:
Ճանաչումն ինձ համար շատ հաճելի զգացում է: Զգում եմ մարդկանց, հանդիսատեսի սերը: Արտիստի համար առավել հաճելի բան չկա, քան սիրված լինելն է:
Ձեզ՝ որպես դերասանի, դո՞ւր են գալիս մեր հեռուստատեսային սերիալները , ինչը՞ կփոխեիք նրանցում:
Փոխելուց ես չպետք է փոխեմ: Տրամադրվող բյուջեից է կախված սերիալի որակը, ժամանակից, նկարահանման արագությունից: Ես նույնպես աշխատել եմ այս ռեժիմով: Սերիալն այսօր փրկում են մասնագետ դերասանները:
Արդյո՞ք մեր դերասաններն այսօր ապահոված են և վաստակու՞մ են իրենց քրտնաջան աշխատանքին համապատասխան:
Ո՛չ, այսօր նրանք ապահոված չեն և իրենց կատարած աշխատանքի դիմաց անարդար ցածր են վաստակում: Ցավոք, ժամանակներն են այդպես: Եվ այս հարցը վերաբերում է ոչ միայն դերասաններին:
Շարունակությունն` այստեղ
|
Всего комментариев: 0 | |