Դերասանուհի, պարուհի Էմմա Մանուկյանին ESem.am-ն անդրադարձել է: Օրերս մեզ հայտնի է դարձել, որ դերասանուհուն վիրահատել են: Մեզ հետ զրույցում «Անցյալի ստվերներ» սերիալում նկարահանվող Էմման նշեց, որ արդեն լավ է զգում իրեն ու տանն է: Ապրիլի 1-ին նրան վիրահատել են: «Կույրաղիքս հեռացրել են: Մի քանի օր այդ հատվածում ցավեր ունեի, նկարահանումից հետո բժշկի դիմեցի: Ինձ հայտնեցին, որ սուր վիճակ է. ամեն վայրկյան կույրաղիքս կարող է պայթել և ինձ անմիջապես պետք է վիրահատեն: Այդպես, նարկոզի տակ շատ «հաճելի» ապրիլի մեկ ունեցա»,-պատմեց դերասանուհին:
Էմմայի փոխանցմամբ` մի քանի օր է` դուրս է գրվել հիվանդանոցից և շուտով կշարունակի նկարահանվել սերիալում: «Մի փոքր թույլ եմ, բայց քիչ-քիչ ապաքինվում եմ: Շուտով կշարունակեմ նկարահանումներս, իսկ պարի փորձերիս կվերադառնամ մոտ 10-15 օրից»,-եզրափակեց նա: