| Главная » Файлы » Other |
Առյուծը սպանում է կապիկին, իսկ այն, թե ինչ է անում դրա ձագուկի հետ, ուղղակի շոկային է
Լուսանկարիչ Էվան Շիլերն ու Լիսա Հոլզուորթը Բոցվանայի հյուսիսային մասում մեքենա վարելիս ականատես եղան 30-40 բաբունների հսկայական խմբի, որոնք փախչում էին մի քանի առյուծներից, որոնք հետապնդում էին նրանց: Ամեն ինչ իսկական քաոսի մեջ էր հայտնվել. առյուծները՝ մռնչում, իսկ բաբունները ճչում էին:
Այս քաոսի մեջ լուսանկարիչներին հաջողվում է ապշեցուցիչ մի տեսարան լուսանկարել:
Էգ բաբուններից մեկը փորձեց փախչել, սակայն անհաջող: Էգ առյուծը միանգամից նրան բռնեցիր երախով:

Նա չէր պատկերացնի, որ մեկ ամսեկանից էլ փոքրիկ բաբունը մոր մարմնի վրա էր:

Պոկվելով մայրիկից` վախեցած բաբունը փորձում է փախչել, սակայն նա չափազանց թույլ էր ծառը մագլցելու համար: Առյուծը զարմացած փորձում էր հասկանալ, թե ինչ է տեղի ունենում:

Անսպասելիորեն, փոքրիկ կենդանու վրա հարձակվելու փոխարեն առյուծը սկսում է խաղալ նրա հետ:

Այս տեսարանն անչափ հետաքրքիր ու այնքան քնքուշ էր:

Փոքրիկ բաբունը արդեն թույլ էր, ու առյուծը բերանով վերցրեց նրան ու տեղավորեց իր թաթերի արանքում՝ հանգստանալու:


Շուտով նրանց երկու այլ առյուծներ մոտեցան, ու հերոսուհի առյուծը ագրեսիվ պատասխանեց նրանց. թվում էր, թե պաշտպանում է փոքրիկ կենդանուն:

Այս ամբողջ տեսարանին հեռվից հետևում էր հայրիկ բաբունը` սպասելով հարմար պահի՝ իր փոքրիկին փրկելու համար:

Ի վերջո, վերջինիս հաջողվում է որսալ պահն ու փրկել փոքրիկին՝ բերանով բարձրացնելով ծառի վրա:

| Всего комментариев: 0 | |



