Главная » Файлы » Other |
Խնամված կնոջ 7 նախանշան
Յուրաքանչյուր կին գեղեցիկ է յուրովի և իր առանձնահատուկ հմայքն ունի: Սակայն խնամված կնոջը տղամարդիկ նկատում են անմիջապես: Ladynews.am-ը ներկայացնում է, թե ինչ նախանշաններ են հուշում կնոջ` խնամված լինելու մասին:
Գեղեցիկ մազեր. Գոյություն ունի գեղեցիկ սանրվածքի երկու բաղադրիչ ճիշտ կտրվածք և որակյալ խնամք:
Հաջողված սանրվածք. Բարդ սանրվածքնեը պարտադիր չեն: Պարզությունը միշտ էլ արդիական է:
Կատարյալ մաշկ. Մաքուր մաշկով կինը կարող է քիչ ժամանակ անցկացնել դիմահարդարման վրա, դրա համար այն պետք է պարբերաբար մաքրել և խոնավացնել:
Ունքերը. Դրանց ձևը պետք է կարգի բերել առնվազն շաբաթը երկու անգամ:
Դիմահարդարումը. Ավելի լավ է, որ այն լինի բնական, քանի որ հարմար է բոլոր իրավիճակների համար:
Թեթև արևայրուքը: Այն ընդգծում է կանացիությունը և խորհրդավոր հմայք հաղորդում:
Ձեռքերը. Եթե հնարավորություն չկա կատարյալ մանիկյուր անելու, ավելի լավ է ընդհանրապես չներկել եղունգները, բայց դրանք պետք է ունենան գեղեցիկ ձև և առողջ լինեն:
|
Всего комментариев: 0 | |