Главная » Файлы » Other |
15 իմաստուն միտք սիրո մասին
1. Եթե սերը կարողանար դառնալ մեր աստվածը, իսկ կյանքը նրա համար բեմ ծառայեր՝ արժեր հավետ ապրել: Բինի
2. Զայրույթի ընդունակ մարդն ընդունակ է նաև սիրելու: Հյուգո
3. Այն ամենը, ինչ գունավորված չէ սիրով, մնում է դժգույն: Հաուպտման
4. Նրանք, ովքեր սիրում են, կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչին: Բալզակ
5. Սերը նման է բարի համբավի: Մի անգամ կորսվելով՝ այլևս երբեք չի վերադառնա: Բեն
6. Ով չի սիրում, չի կարող և ատել, ով չի հիանում, չի կարող և արհամարհել, ով ոչինչ չի աստվածացնում, չի կարող և նզովել: Բյոռնե
7. Սերը քաղցր բռնակալություն է, որովհետև սիրողը նրա պատճառած տանջանքները տանում է կամովին: Բոն
8. Երբեմն ձեռքդ երկարացնելով ու ինչ-որ մեկի ձեռքը բռնելով՝ սկիզբ ես դնում մի ողջ ճանապարհորդության, իսկ երբեմն էլ ճանապարհորդությունն այն ժամանակ է սկսվում, երբ ինքդ ես թույլ տալիս, որպեսզի ինչ-որ մեկը բռնի քո ձեռքը: Վերա Նազարյան
9. Բնությունը դժվարին կյանքի բոլոր չարչարանքները հատուցում է սիրո սափորից մի քանի ումպով: Գյոթե
10. Սերն ատելությունից խիզախ է: Գրասիան
11. Սերը հաճախ բանականությունը խլում է նրանից, ով ունի, և տալիս նրան, ով չունի: Դիդրո
12. Սերն առանց հարգանքի չի կարող ոչ հեռու գնալ, ոչ վեր բարձրանալ: Դա մի թևանի հրեշտակ է: Դյումա որդի
13. Սպասումի տանջանքը դժոխք է սիրահարների համար: Բուասի
14. Բոլորն էլ սիրտ ունեն: Գտեք դրան տանող ճանապարհը: Իվեն Լյուիս
15. Բոլոր մարդիկ բանաստեղծ են դառնում, երբ նրանց դիպչում է սիրելիի ձեռքը: Պլատո
|
Всего комментариев: 0 | |