Назад Вперед
Главная » Файлы » Other

5-օրյա դիետա, որը կօգնի արագ նիհարել

5-օրյա դիետա, որը կօգնի արագ նիհարել

 
 
 
 

Առաջին օր` բանջարեղենային օր
Բանջարեղենային օրվա ընթացքում Դուք Ձեզ համար ընտրում եք ինչ-որ բանջարեղեն եւ սնվում եք միայն դրանով: Օրինակ, եթե Դուք ընտրել եք լոլիկ, ուրեմն ամբողջ օրը` նախաճաշին, ճաշին եւ ընթրիքին, Դուք պետք է ուտեք միայն լոլիկ` ցանկացած քանակի: Խմելու մասին չենք մոռանում: Իսկ խմել կարելի է հանքային ջուր:

Երկրորդ օր` մրգային օր 

Ամբողջ օրվա ընթացքում ուտելու եք ինչ-որ միրգ: Ուտել անհրաժեշտ է 4-5 անգամ, ուստի բաժանեք ընտրած մրգի քանակը մի քանի բաժնի: Եթե քաղցի զգացումը Ձեզ խելագարության է հասցնում, խմեք մի բաժակ մածուն կամ յոգուրտ եւ մի՛ մոռացեք խմել հանքային ջուր: Բանանը չի սազում մրգային օրվան:

 3-րդ օր` հատապտղային օր
Հաղարջը, ելակը, ազնվամորին կամ ցանկացած այլ հատապտուղ, որը Ձեզ ավելի է դուր գալիս, նույնպես բաժանում եք 4-5 մասի եւ ուտում ամբողջ օրվա ընթացքում: Չեք մոռանում խմել հանքային ջուր:

4-րդ օր` թթվակաթնային օր
Ամբողջ օրվա ընթացքում կարելի է ուտել յոգուրտ, իսկ եթե ընտրել եք մածուն կամ ռյաժենկա, կրկին բաժանեք հավասար մասերի եւ խմեք մի քանի անգամ: Եթե քաղցի զգացումը Ձեզ չի լքում, կարելի է ավելացնել մի փոքր ոչ յուղալի կաթնաշոռ:

5-րդ օր ` հյութային օր
Սա երեւի ամառային դիետայի ամենադժվար օրն է: Ամբողջ օրվա ընթացքում թույլատրվում է խմել միայն թարմ քամած հյութեր: Նախապատվություն տրվում է խնձորի հյութին եւ ցիտրուսային հյութերին: Խաղողի հյութը հարմար չէ:

Այդ հինգ օրվա ընթացքում Դուք կազատվեք ավելորդ կիլոգրամներից եւ կլիցքավորվեք վիտամիններով:

 
Комментариев: 0 Просмотров: 906 Автор: ZOOG от 23.12.2024
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
СЛУЧАЙНОЕ ВИДЕО
КАТЕГОРИИ РАЗДЕЛА
НАШ ОПРОС

Оцените мой сайт


Всего проголосовало: 1


РЕКЛАМА
Реклама на сайте
СТАТИСТИКА

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0