Назад Вперед
Главная » Файлы » LifeStyle

Վիտամինի Չարենցը վիրավորեց ամուսնացած-բաժանված աղջիկներին

Վիտամինի Չարենցը վիրավորեց ամուսնացած-բաժանված աղջիկներին

 
 
 
 

Այո, ժողովուրդ, նոր Վիտամինն էի նայում, ու Չարենցը, անդրադառնալով բժշկի ավտոներին (էն որ վաճառողները ասում են՝ բժշկի ավտո ա, համարյա չի քշել), համեմատություն արեց ամուսնացած-բաժանված աղջիկների հետ ու ասաց. «Ոնց որ ասենք, ինքը լավ աղջիկ ա, չնայած ամուսնացած-բաժանված ա, բայց բժշկի կնիկ ա եղել համարյա չի քշել (պարզ է՝ ինչ ի նկատի ունեցավ)»: 
Հարգելի Չարենց, ո՞վ դառար դու, որ ավտոյի քշված լինելը բերես-համեմատես աղջիկների ամուսնացած-բաժանված լինելու հետ: Եթե ձեր գյուղում ամուսնացած-բաժանված աղջիկ լինելը արդեն մահի հավասար բան ա, ասեմ քեզ, որ լիքը ամուսնացած ու բաժանված կարգին աղջիկներ կան, որոնք ավելի բարոյական են նրանցից, ովքեր ամուսնացած չեն, կույս են, բայց էնքան անբարոյական բան են արել, որ ավելի լավ ա իրա մարդու հետ սեքս արած լիներ: 
Ավելին ասեմ, էլի կարող ա ձեր գեղում դա չեն հարգում, բայց պատկերացրու՝ լիքը տղաներ կան, որոնք ամուսնանում են կյանքի բերումով անբախտ, ամուսնացած ու բաժանված աղջիկների հետ ու շատ էլ երջանիկ կյանք են վարում: 
Էնպես որ. «Հարգելի Չարենց ասինք մի քիչ կարելի է եթերային օրենքները ոտնահարել` հումորը ծիծաղելու լինելու համար, բայց չասիքն, որ պետք է ոտնահարել մարդկային որակները, ու քո չստացված հումորները կառուցել ամուսնացած-բաժանված աղջիկների վրա անիմաստ համեմատություններ անելու համար»:

 

 
Комментариев: 0 Просмотров: 1265 Автор: ZOOG от 23.12.2024
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
СЛУЧАЙНОЕ ВИДЕО
КАТЕГОРИИ РАЗДЕЛА
НАШ ОПРОС

Оцените мой сайт


Всего проголосовало: 1


РЕКЛАМА
Реклама на сайте
СТАТИСТИКА

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0