Главная » Файлы » Love and Sex |
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍԿԱՆԱԼ, ՈՐ ՁԵՐ ՍԻՐԵԼԻՆ ՁԵԶ ՍԻՐՈՒՄ Է
Սիրում է - չի սիրում: Անմոռուկով դեռ մեր տատիկներն են գուշակել, և այդ ոչ խորամանկ մեթոդը նրանց լիովին բավարարում էր: Իսկ մենք ժամանակակից մարդիկ ենք և հասկանում ենք, որ ավելի լավ է դիմել հոգեբանության օգնությանն ու հասկանալ, թե արդյոք նա սիրում է, թե ոչ: Մի մոռացեք պարզ կանոնը.
Քաղաքավարի տղամարդը հարցնում է` կարո՞ղ եմ գալ, կարո՞ղ եմ դիմավորել, կարո՞ղ եմ օգնել:
Լավ տղամարդն ասում է` կգամ, կդիմավորեմ, կօգնեմ:
Սիրող տղամարդը գալիս է, դիմավորում է, օգնում է:
Անկեղծ հոգատարություն
Սիրող տղամարդը շատ զգայուն է իր սիրելիի կարիքների ու ցանկությունների հանդեպ: Նա ձգտում է ազատել նրան կենցաղային խնդիրներից ու տհաճություններից, իր վրա է վերցնում հոգսերը, խնամում ու հոգ է տանում: Սիրող տղամարդը միշտ պատրաստ է լուծել իր սիրած կնոջ կենցաղային խնդիրներն ու անում է դրանք առանց հիշեցումների: Եթե անգամ նա գլուխ չի հանում, ապա մասնագետ է գտնում կամ գործի է դնում իր ընկերական շրջապատին: Սիրող տղամարդու համար կարևոր է, որ իր կինն իրեն տաք ու հարմար զգա: Նա հոգ է տանում իր առողջության և տրամադրության մասին: Սիրող տղամարդը պատրաստ է փոխվել հանուն իր սիրած կնոջ, պատրաստ է փոխել իր սովորությունները:
Նվերներ
Սիրող տղամարդը հիշում է իր սիրելիի նախասիրություններն ու սովորությունները: Նա ի վիճակի է շրջել ողջ քաղաքով մեկ, որպեսզի գնի հենց այն վարդերը, որոնք երջանկացնում են իր սիրելիին: Նա կգտնի այն ներկայացման տոմսերը, որ իր սիրելին երազում է տեսնել: Շատ կանայք համարում են, թե որքան թանկարժեք է նվերը, այնքան տղամարդն ավելի շատ է սիրում իրենց: Սակայն դա այնպես չէ: Կնոջ վրա մեծ գումարների ծախսելու պատրաստակամությունը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ գործոններով, սակայն դա չի կարող իսկական սիրո ցուցիչ լինել: Հաճախ դա կնոջը «գնելու» կամ իրենով անելու համար է արվում: Ճիշտ է` կան նաև երջանիկ բացառություններ:
Հարգանք, համբերություն և զոհաբերություններ
Սիրող տղամարդը երբեք ոչինչ չի պարտադրում իր սիրելիին, նա համբերատար կարող է սպասել, մինչև իր սիրելին ինքնուրույն պատրաստ լինի փոփոխությունների: Նա պայմաններ չի թելադրում, քանի որ նրա համար կարևոր է, որ կինն իր կողքին լինի ու սիրի իրեն առանց որևէ պարտադրանքի: Սիրող տղամարդը հարգում է կնոջը: Նա չի խուսափում ցանկացած թեմայի խոսակցություններից: Սիրած կինը հետաքրքիր է նրան ամեն ինչով: Սիրող տղամարդը չի փորձում իրեն ենթարկել կնոջը, նա համբերատար է վերաբերվում կնոջ սովորություններին ու արարքներին: Դա իհարկե չի նշանակում, որ դա կարող է միշտ տևել. քանի դեռ նա հասկանա, որ իր սերը փոխադարձ է, կսկսի թելադրել իր կանոնները: Սակայն սկզբից կինը լիակատար ազատություն է ստանում: Սիրող տղամարդը պատրաստ է զոհաբերել իր ազատ ժամանակը, քունը, հանգիստը հանուն սիրած կնոջ:
Սիրո ևս 7 նախանշան
- Նա միշտ առիթ կգտնի սիրելիի կողքին գտնվելու համար, հաճախ կզանգի, երբեմն ամենաանհիմն պատճառներով:
- Նա փորձում է սիրելիին ծանոթացնել իր ընկերների և հարազատների հետ:
- Նա չի թաքցնում իր սիրելիին, երբ շրջապատված է կանանցով:
- Նա հպարտանում է իր սիրելիի հաջողություններով ու առավելություններով:
- Նրա համար կարևոր է, որ շրջապատում իմանան, թե ինչ հրաշք է իր սիրելին:
- Նա աշխատում է դուր գալ սիրելիի ընկերներին և հարազատներին:
- Նա անկեղծորեն հետաքրքրվում է կնոջ գործերով, լսում է նրան, երբ կինը պատմում է իր առօրյայի մասին և չի ընդհատում նրան: Ընդ որում նա իսկապես լսում է կնոջը, այլ ոչ թե ձև տալիս, թե լսում է, իսկ մտքերով թռչում հեռուներ:
- Նա ամեն կերպ ցանկանում է արդարացնել կնոջը և եթե անգամ հասկանում է, որ կինը սխալ է, նրա կողքին է մնում, որպեսզի պաշտպանի կամ աջակցի:
- Կնոջ ցավը նա ընկալում է որպես իր սեփականը: Նա անգամ կարող է արտասվել, երբ տեսնում է, որ իր սիրելին իրեն լավ չի զգում, իսկ ինքը ոչինչ չի կարող անել:
|
Всего комментариев: 0 | |