Назад Вперед
Главная » Файлы » Other

Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել Սահմանադրության կոպիտ խախտումով

Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել Սահմանադրության կոպիտ խախտումով

 
 
 
 

Ինչպես արդեն հայտնի է, Սերժ Սարգսյանը երեկ՝ ապրիլի 13-ին, իր հրամանագրով ՀՀ վարչապետ է նշանակել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:

Այս նշանակումը առաջ է բերել մի շարք հարցեր, մասնավորապես` նշանակման օրինականության և սահմանադրությանը համապատասխանելու առումով:

Քանի որ Հովիկ Աբրահամյանը նշանակման պահին ՀՀ ԱԺ պատգամավոր էր, ուրեմն նրա պատգամավորական լիազորությունները պետք է դադարեցվեին նախքան նրան վարչապետ նշանակելը, քանի որ համաձայն ՀՀ սահմանադրության 65-րդ հոդվածի՝ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում,  կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Իսկ Սահմանադրության 67-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի լիազորությունների դադարեցումը. պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Ազգային ժողովն արձակվելու, Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու, մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից անհարգելի բացակայելու, ազատազրկման դատապարտվելու, անգործունակ ճանաչվելու և հրաժարականի դեպքերում: Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը սահմանվում է Ազգային ժողովի կանոնակարգ  օրենքով:

Ինչպես պարզ երևում է Սահմանադրության վերը շարադրված հոդվածից, վարչապետ նշանակվելը պատգամավորական լիազորությունների դադարեցման պատճառ չէ, այլ միայն Սահմանադրության 65-րդ հոդվածի խախտում:

Չնայած նրան, որ ՀՀ ԱԺ պատգամավորը, Սահմանադրության համաձայն՝ չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, ու նույն Սահմանադրության համապատասխան՝ վարչապետի պաշտոնում նշանակվելը չի բերում ՀՀ ԱԺ պատգամավորի լիազորությունների դադարեցմանը, այնուամենայնիվ՝ հարց է առաջանում, հնարավո՞ր է արդյոք Հայաստանում վարչապետ նշանակվել Սահմանադրության կոպիտ խախտումով: Պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել ոչ թե Սահմանադրության պահանջների համապատասխան, այլ ԱԺ կանոնակարգ օրենքի: Վերջինիս 12-րդ հոդվածի գ1 կետի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե նա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առևտրային կազմակերպությունում նշանակվել (ընտրվել) է պաշտոնում:

Այստեղ արդեն պարզվում է, որ ՀՀ ազգային ժողովի կանոնակարգ  օրենքի մեջբերված դրույթն է կոպիտ կերպով խախտում Սահմանադրությունը, քանի որ միայն երկրի գլխավոր օրենքը կարող է սահմանել, թե որ դեպքում են  ՀՀ ԱԺ պատգամավորների լիազորությունները դադարեցվում, իսկ  ՀՀ ազգային ժողովի կանոնակարգ  օրենքին թողնված է միայն Պատգամավորի լիազորությունների դադարման կարգը: Ի դեպ, ԱԺ կանոնակարգ օրենքի սույն հակասահմանադրական փոփոխությունը արվել է ընդամենը երկու տարի առաջ:

Հիշեցնենք նաև, որ համաձայն նույն Սահմանադրության 49-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահը  հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Այնպես որ՝ Հովիկ Աբրահամյանը նույնքան վարչապետ է, որքան Սերժ Սարգսյանը՝ նախագահ:

 

 
Комментариев: 0 Просмотров: 660 Автор: ZOOG от 23.12.2024
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
СЛУЧАЙНОЕ ВИДЕО
КАТЕГОРИИ РАЗДЕЛА
НАШ ОПРОС

Оцените мой сайт


Всего проголосовало: 1


РЕКЛАМА
Реклама на сайте
СТАТИСТИКА

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0