Главная » Файлы » Other |
11ամյա աղջկա "հարսանիքի" հուզիչ պատմությունը ցնցել է համացանցը
Սա 62ամյա տղամարդու մի շատ հուզիչ պատմություն է, ով շատ է ցանկանում ներկա գտնվել դստեր հարսանիքին, սակայն վերջինս ընդամենը 11 տարեկան է: Իսկ հանգամանքներն այնպիսին են, որ այդ տարիքում նա չի կարող սպասել:
Գիտակցելով, որ ծանր հիվանդ է և երբեք չի հասցնի տեսնել դստեր հարսանիքը, նա կազմակերպում է "հարսանիք", որպեսզի վերջին անգամ նրան տեսնի հարսանյաց զգեստով և հանգիստ սրտով հեռանա կյանքից:
Կալիֆորնիացի 62ամյա Ջիմ Զետզի մոտ հայտնաբերվել էր չորրորդ փուլի ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ: Նա որոշում է աղջկա ծննդյան օրը խաղալ մինի-հարսանիք:
Երեկույթին աղջիկը երկար սպիտակ զգեստով էր, իսկ հայրը կոստյումով: Նրանք մոտենում են խորանին, որտեղ քահանան նրանց օրհնում ու հայտարարում է հայր և աղջիկ:
Այդ օրը Ջիմը, դուստրը՝ Ջոզին և նրա մայրը ՝ Գրեյսը, ինչպես նաև բոլոր հյուրերը շատ արտասվեցին, բայց և եղան շատ ժպիտներ և ուրախ պահեր, այնպես որ այդ օրը միշտ վառ կմնա Ջոզիի հիշողության մեջ:
|
Всего комментариев: 0 | |