Այո, վերջապես սիրելիներս, բազմահազարանոց #Միհրանպուպսիկիմսեր երգրպագուհիների խնդրանքով Միհրան Ծառուկյանը «լույս աշխարհ բերեց» իր նոր երգը: Կհարցնենք` ինչի՞ «էլիտար ու բոյով Թաթուլ»-2, քանի որ ոչ վաղ անցյալում «էլիտար ու բոյով Թաթուլ»-1 տիտողսին արժանացավ մեր Արամե ախպերը:
Մեր Միհրան ախպերն էլ, մտածելով, որ Արամեն կարող ա ռեստորաններում մի երկու կոպեկ ավել փող աշխատի, հանձն առավ արագի մեջ մեր դատին ներկայացնի ծնունդներում 1000 դոլարից ոչ պակաս երգվող երգ:
Այո, սիրելիներս, մեր շոու բիզներսը հաստատատուն քայլերով գնում է ռեստորանաբիզնես: Արամեի «Քավոր» երգին ի պատասխան Միհրանը երգեց. «Ծնունդդ շնորհավոր» երգը: Երգը սկսվում է հետևյալ կերպ. «Ժամը 12 խփեց ձեր դուռը ծեծին», բա սիրելիներս, ասեք, որ սա հիրավի նոր խոսք է մեր շոուբիզում, հիրավի ոչ մեկս չէինք կարող սենց գրագետ բառեր մտածել: Մեր Միհրանը բոլորիս զարմացրեց իր յուրօրինակությամբ: Ես հիացած եմ:
Շնորհավորում եմ. «Ապեր, էս 10.000-ը վեկալ մի հատ էն ծննդի երգը երգի» ասող ձյաձաներին, քանի որ ձեր ապերները գնալով շատանում են:
Դե ինչ, շնորհավորենք Միհրանին, շուտով նա էլ կարա դուխով ասի. «Ապեր, երգս 1500 դոլար ա»:
Շուտով, ի պատասխան այս գիգանտ երգերի, կլինի նաև. «Քեզ տղա է ծնվել, շնորհավոր» երգը:
Սպասենք ավելիին` ցուցակը գնալով ընդլայնվում է: