| Главная » Файлы » Other |
15 փաստ, որոնց ճշմարտացիությանը դժվար է հավատալ
15 Մի անգամ գերձայնային ռեակտիվ ինքնաթիռը անցավ հնդկահավերի խմբի վրայով՝ դառնալով նրանց սրտի կաթվածի, ինչի արդյունքում նաև մահվան պատճառ:

14 Նեյլ Արմսթրոնգը, լուսնից վերադառնալով, ԱՄՆ մաքսային ծառայության ստուգումները անցել է Հավայան կղզիների Հոնոլուլու բնակավայրում:

13 Ծովախեցգետինները չեն ծերանում ու մահանում: Իրականում, գիտնականները պնդում են, որ դրանք մահանում են արտաքին պատճառներից:

12 Սատուրնի օղակները 9-90 մետր հաստություն ունեն:

11 Բևեռային արջի լյարդն ուտելու դեպքում մարդը կմահանա, քանի որ նրա օրգանիզմը չի կարող դիմանալ այդքան շատ վիտամին A-ի:

10 Մեղրը երբեք չի փչանում, այնպես որ, հանգիստ կարող եք ուտել նույնիսկ մինչև 5000 տարվա հնության մեղր:

11 Եթե հանենք յուրաքանչյուր մարդու կազմության ատոմների միջև ազատ տարածությունը, ապա աշխարհի ամբողջ բնակչությունը կտեղավորվեր մեկ խնձորի չափ տարածության մեջ:

8 Շախմատ խաղի հնարավոր քայլերն ավելի շատ են, քան մարդկանց կողմից հայտնի տիեզերքի բոլոր ատոմները միասին վերցրած:

7 Մարդու գլխի բոլոր մազերը միասին բավականաչափ ուժեղ են՝ 12 տոննա կշիռ ձգելու համար:

6 Մահացած մարդիկ նույնպես կարող են փշաքաղվել:

5 Կայծակի հարվածից մարդու մաշկին գեղեցիկ «դաջվածք» է առաջանում, որին այլ կերպ Լիխտենբերգյան ֆիգուր են անվանում:

4 Երբ առաջին անգամ թողարկվեց iPhone-ը, այն համակարգչային նույն հզորությունն ուներ, ինչ NASA-ն՝ 1969թ.-ին, երբ այն լուսին ուղարկեց «Ապոլո 11» տիեզերանավը:

3 Էլվիս Փրեսլին իրականում շիկահեր էր:

2 Սաուդյան Արաբիան ուղտեր է ներկրում Ավստրալիայից:

1 Ալպակաները կարող են մահանալ միայնությունից, այնպես որ, նրանց անհրաժեշտ է զույգերով գնել:

| Всего комментариев: 0 | |



