Главная » Файлы » LifeStyle |
Վաչոյի տղան Հ.Տ. Հայկոյին է ծեծել
Երեկ մենք տեղեկություն ստացանք, որ նախօրեին՝ ուշ երեկոյան «90’s» ակումբում, որը գտնվում է Բրյուսովի անվան համալսարանի մոտ, ծեծկռտուք ու վիճաբանություն է տեղի ունեցել։ Ակումբը պատկանում է հայտնի ռեփեր Հայկ Մարգարյանին (Հ.Տ. Հայկո)։ Ծեծկռտուքը հրահրողը եղել է նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոյի որդին՝ Մհերն իր ընկերների հետ։ Նրան, ըստ ականատեսների, ֆեյս-կոնտրոլ իրականացնողներն ակումբ չեն թողել, ինչն այնքան է վրդովվեցրել վերջինիս, որ ծեծի է ենթարկել ակումբի տիրոջը՝ երգիչ Հայկին։ Կռիվն այնքան թեժ է եղել, որ թաղի բնակչությունը մասնակից է դարձել դրան: Հրավիրվել են ոստիկանության աշխատակիցներ, որոնք, որոշ լուրերով, ոչինչ չանելով հեռացել են, իսկ որոշ լուրերով՝ իրենք էլ են ծեծի ենթարկվել: Ի դեպ, դեպքի վայրը կարեւոր է նրանով, որ մոտակայքում է ապրում նաեւ ոստիկանապետ Վովա Գասպարյանը։ Մենք կապվեցինք նաեւ Հայկի հետ՝ պարզելու, թե ինչն ինչպես է եղել: Նա շատ անտրամադիր էր ու ընկճված, խոսելիս անընդհատ հազում էր, սակայն, ինչպես եւ սպասում էինք, լսելով հարցը, բոլորովին չզարմացավ, բայց հերքեց լուրը. «Ես տարածքում չեմ եղել, չգիտեմ ինչի մասին է խոսքը»։
- Իսկ ումի՞ց կարող ենք ճշտել, թե ինչ է եղել։ Ակումբը մենեջեր ունի՞, որ զանգենք, կկարողանա՞ մեր հարցերին պատասխանել։
- Չգիտեմ, ես կճշտեմ ինչն ինչոց ա, եթե ինչ-որ բան կատարվել ա, Ձեզ տեղյակ կպահեմ։ Եթե ինչ-որ բան ճշտվի, կասեմ դրա մասին։
- Հայկ, կարո՞ղ է Դուք վատառողջ եք։ Ձեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է։
- Չէ, ուղղակի քնած էի, նոր եմ զարթնել։
- Իսկ երբ նման դեպքեր են լինում, ակումբից Ձեզ տեղյակ պահո՞ւմ են։ Մենք ճշգրիտ ինֆորմացիա ունենք դեպքի մասին:
- Դե հենց էդ ա, էլի, պիտի տեղյակ լինեի, եթե տենց բան եղած լիներ։ Ամեն դեպքում, մի հատ էլ կճշտեմ, հասկանամ՝ ինչ ա եղել, որ կարող ա իրոք եղել ա, կամ եղել ա՝ ուրիշ բան ա եղել։ Բայց, ամեն դեպքում, եթե փաստեր կան, էդ արդեն ուրիշ բան ա փոխում, էլի։
- Լավ, իսկ ե՞րբ կարող ենք Ձեզ հետ կապվել, որ իմանանք ինչ ճշտեցիք։
- Ես հենց ճշտեմ, կարձագանքեմ, էս համարով Ձեզ հետ կզանգեմ։
- Իսկ եթե զանգենք ակումբ, այնտեղ հիմա կա՞ մարդ, ով կպատասխանի մեր հարցերին։
- Հա, բայց ավելի լավ կլինի իմ հրահանգով լինի, էլի, էդ ամեն ինչը։
- Լավ, ուղղակի մենք ժամանակի խնդիր ունենք ու չենք կարող երկար սպասել։
- Լավ, ուրեմն կփորձեմ կես ժամվա մեջ Ձեզ զանգել:
Այս խոսակցությունից հետո անցան ժամեր, նա, բնականաբար, այդպես էլ չզանգեց, իսկ մեր զանգերին այլեւս չպատասխանեց։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
|
Всего комментариев: 0 | |