Главная » Файлы » Other |
Շտապ տարածել... Սամվել Ավետիսյանը փրկվել է, ու նրան հիմա անվասալյակ է հարկավոր, եթե չես կարող դու օգնել, ապա խնդրում եմ տարածիր...
20-ամյա Սամվել Ավետիսյանին ընդամենը անվասայլակ է պետք: Մեկ տարուց ավելի այս տղան վեր չի կենում իր անկողնուց: Հիվանդությունը սկիզբ է առել զորամասից: Ինչպես ինքն է ասում, ծառայության ընթացքում իրեն ամրակցված հրազենով անզգուշաբար վնասվածք է ստացել պարանոցի հատվածում: Ծայրահեղ ծանր վիճակում նախ տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, այնուհետեւ Երեւանի Մուրացանի հոսպիտալ: Այստեղ Սամվելն 9 ամիս գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, որից հետո բուժումը շարունակել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում: Երկու բժշկական հիմնարկներում էլ Սամվելն ստացել է անհրաժեշտ բուժօգնությունը եւ իր շնորհակալությունն է հայտնում հոսպիտալի ու Կարմիր Խաչի բուժանձնակազմին, որոնց շնորհիվ ինքը դուրս է եկել մահվան ճիրաններից: Մասնավորապես Կարմիր Խաչում բուժման երեք ամիսների ընթացքում նկատվել են դրական միտումներ: Այսօր սակայն Սամվելի վիճակն այնպիսին է, որ նա գամված է անկողնուն: Գտնվում է տատիկի խնամքի տակ: Ինքը չի ուզում միլիոնավոր դոլարների բուժում, ինքը չի ուզում, որպեսզի հանգանակություններ արվեն համերգների տեսքով, նրան անվասայլակ է պետք, որպեսզի տնից դուրս գա ու աշխարհը տեսնի այնպիսին, ինչպիսին հիշում է: Իր հաշմանդամության համար Սամվելն ստանում է 18 հազար դրամ թոշակ, տատիկը՝ 36 հազար: Իսկ 54 հազար դրամը նույնիսկ դեղերին չի հերիքում:
Սամվելը իր facebook էջում գրել է, մեջբերում եմ`
Բարև Ձեզ,
ես Սամվել Ավետիսյանն եմ և ունեմ առողջական լուրջ խնդիրներ։ Պառկած եմ տան պայմաններում, անշարժ և ոտքերս ընդհանրապես չեն գործում։ Ձեռքերիս վիճակը նույնպես գնալով վատանում է՝ աջ ձեռքս արդեն դժվարությամբ եմ շարժում։ Այս ամենը բանակում դժբախտ դեպքի հետևանք է։
Խնդրում եմ Ձեր օգնությունը և աջակցությունը, որպեսզի հաղթահարեմ իմ հիվանդությունը․․․
Շնորհակալություն ուշադրության համար,
Սամվել։
+374 98503225
|
Всего комментариев: 0 | |