Назад Вперед
Главная » Файлы » Other

Ինքնաթիռի շասսիում թաքնված ու Խաղաղ օվկիանոսի կեսն անցած տղան վտանգել է կյանքը՝ մորը տեսնելու համար

Ինքնաթիռի շասսիում թաքնված ու Խաղաղ օվկիանոսի կեսն անցած տղան վտանգել է կյանքը՝ մորը տեսնելու համար

 
 
 
 

Օրերս միջազգային ԶԼՄ-ները հրապարակեցին ուշագրավ մի նյութ, որը պատմում էր Boeing 767 ինքնաթիռի շասսիում թաքնված ու այդ վիճակում Խաղաղ օվկիանոսի կեսն անցած դեռահասի մասին, ով 5 ժամ շարունակ վտանգավոր պայմաններում Կալիֆոռնիայից դեպի Հավայան կղզիներ էր թռել։

Ինչպես նշում է The Daily Mail-ը, այժմ պարզվել է խիզախ տղայի ինքնությունը, ինչպես նաև նման ռիսկային քայլի դիմելու դրդապատճառը։
 
Աղբյուրը մանրամասնում է, որ Յահյա Աբդի անունով տղան վտանգել է սեփական կյանքը մորը հանդիպելու համար, ում չի տեսել արդեն մի քանի տարի։ Աբդին պատմել է, որ փախել է տնից, որտեղ ապրում է հոր, խորթ մոր ու նրանց երեխաների հետ, որպեսզի տեսնի հարազատ մորը, ում չի հանդիպել 2006թ. ի վեր։
 
Տղան պատմել է, որ սկզբում հայրն իրեն խաբել է՝ ասելով, թե իբր նրա մայրն այլևս ողջ չէ, սակայն 2 տարի առաջ Աբդիին հաջողվել է իմանալ ճշմարտությունը։
 
Աբդին նշել է, որ ծնողների ամուսնալուծությունից հետո ինքը հոր հետ տեղափոխվել է ԱՄՆ, իսկ մայրը մնացել է Հավայան կղզիներում։ Սակայն, երբ երեխան կյանքի գնով վերադարձել է այնտեղ, պարզվել է, որ մայրն այժմ ապրում է Աֆրիկայում՝ Եթովպիայում։
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, 16-ամյա անչափահասին հայտնաբերել են Հավայան կղզիների Մաուի օդանավակայանի ցամաքային ծառայությունները: Նա ողջ է մնացել՝ չնայած, որ ինքնաթիռը թռել է 11 կիլոմետրից ավելի բարձրության վրա, որտեղ թթվածնի խիստ պակաս կա:

 
Комментариев: 0 Просмотров: 758 Автор: ZOOG от 23.12.2024
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
СЛУЧАЙНОЕ ВИДЕО
КАТЕГОРИИ РАЗДЕЛА
НАШ ОПРОС

Оцените мой сайт


Всего проголосовало: 1


РЕКЛАМА
Реклама на сайте
СТАТИСТИКА

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0