Назад Вперед
Главная » Файлы » Other

Տղամարդու հետ շփման ժամանակ կնոջ 4 ամենատարածված սխալները

Տղամարդու հետ շփման ժամանակ կնոջ 4 ամենատարածված սխալները

 
 
 
 

 

Տղամարդու և կնոջ հարաբերությունները, դա բարդ հոգեբանական խաղ է, որը կամ ավարտվում է հարսանիքով, կամ էլ բաժանումով և սկանդալներով:
Նշենք մի քանի առավել տարածված սխալներ, որոնք կատարում են կանայք հակառակ սեռի հետ հարաբերություններում` այդպիսով վանելով տղամարդկանց իրենցից և զրկելով իրենց սիրուց և ուրախությունից:

 1. Սիրահարվելով, կինը աշխատում է անընդհատ լինել սիրելի մարդու կողքին:Եթե դա նրան չի հաջողվում (ասենք աշխատանքի բերումով) նա սկսում է զանգահարել, sms-ներ և էլ. նամակներ ուղարկել:Որոշ տղամարդկանց այդ ամենը դուր է գալիս (հատկապես նրանց, որոնք ինքներն էլ սիրահարված են այդ կնոջը) և նրանց անչափ գրավում է այդ կանանց կողմից իրենց ուղղված ցանկացած ուշադրության դրսևորում:Սակայն այն տղամարդկանց, որոնք դեռևս չեն կողմնորոշվել իրենց զգացմունքներում, դա կարող է վախեցնել:Բացի այդ այն կնոջը, որը ինչպես հատակի շոր ընկած է ոտքերի առջև, տղամարդու մոտ նրան գրավելու ոչ մի ցանկություն էլ չի առաջացնում և թուլացնում է նրա նկատմամբ հետաքրքրությունը:Թույլ տվեք նրան նախաձեռնությունը իր ձեռքը վերցնել և զգալ իրեն իսկական տղամարդու պես:
2. Շատ հաճախ կանայք առաջին իսկ հանդիպման ժամանակ սկսում են խոսել իրենց թերությունների մասին (այն մասին, թե որքան գեր են, թե որքան կցանկանային , որ իրենց չափից մեծ քիթը փոքր լիներ և այլն)` այսպիսով «առաջարկելով» տղամարդուն հաճոյախոսել:Ինքնաքննադատությունը բնավորության ողջունելի գիծ է, սակայն ոչ այս դեպքում, քանի որ տղամարդը կարող է հավատալ դրան և հեռանալ` փնտրելու համար ավելի գրավիչ կնոջ:
3. Չի կարելի նաև առաջին հանդիպման ժամանակ խոսել ձեր խնդիրների և նախկին ընկերների մասին:Խոսելով ձեր խնդիրների մասին, դուք նրան կարող եք թվալ դեպրեսիվ, նյարդայինի մեկը, ով ծանրաբեռնում է իր խնդիրներով նույնիսկ առաջին պատահածին:Իսկ խոսելով ձեր նախկին ընկերների կամ ամուսնու մասին` տպավորություն կստեղծեք, որ դեռևս անտարբեր չեք կամ , որ անտակտ եք:
4. Կարիք չկա առաջին հանդիպման ժամանակ հագնել նորաձևության վերջին ճիչով (այն ինչը սազում է նիհար մոդելներին, երբեմն սարսափելի տեսք է հաղորդում սովորական կանանց):Պետք չէ հագնել հայտնի ապրանքանիժերի շատ թանկ հագուստ` դրանով դուք կվախեցնեք նրան:

Եղեք բնական և վստահ, այդ դեպքում դուք չեք կատարի հիմար սխալներ, իսկ եթե անգամ սխալվեք, ապա դա կդիտվի որպես ձեր շփման յուրահատուկ ոճ:

 
Комментариев: 0 Просмотров: 516 Автор: ZOOG от 23.12.2024
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
СЛУЧАЙНОЕ ВИДЕО
КАТЕГОРИИ РАЗДЕЛА
НАШ ОПРОС

Оцените мой сайт


Всего проголосовало: 1


РЕКЛАМА
Реклама на сайте
СТАТИСТИКА

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0