Назад Вперед
Главная » Файлы » Other

Մուտքը միայն աղջիկների համար. ինչպես շաքարի օգնությամբ ազատվել անցանկալի մազերից

Մուտքը միայն աղջիկների համար. ինչպես շաքարի օգնությամբ ազատվել անցանկալի մազերից

 
 
 
 

 

Պատրաստման եղանակը

Եթե դուք ուզում եք զանգվածը պատրաստել միանգամից մի քանի օգտագործման համար, ապա ձեզ հարկավոր է 1 կգ շաքարավազ, 8 ճաշի գդալ ջուր և 7 ճաշի գդալ կիտրոնի հյութ: Իսկ եթե չեք ուզում շատ պատրաստել, ապա արդեն ինքներդ կարող եք բաղադրիչները չափը կրճատել:

Այս ամենը խառնում ենք իրար և դնում թույլ կրակի վրա, չմոռանալով անընդհատ խառնել, որպեսզի շաքարը չվառվի: Խառնում ենք այնքան, մինչև զանգվածը սկսում է եռալ և վրան փրփուր է առաջանում: Առաջին անգամ պատրաստելիս հնարավոր է զանգվածի անհրաժեշտ կոնցենտրացիան չստանաք, հոգ չէ, պետք չէ հուսահատվել:

Օգտագործման եղանակը

Կրակի վրայից հանելուց հետո լցնում եք ջերմակայուն որևէ ամանի մեջ: Մի 3 րոպե թողնում սառչի և ձեռքով վերցնում մի հատված ու, ձեռքերի մեջ պտտացնելով, «գնդակ» ստանում: Օրինակ՝ նման մի գնդակը հերիքում է թևատակերի մազահեռացման համար: Զանգվածը քսեք մազերի աճին հակառակ ուղղությամբ, մի քիչ հետո արդեն հեռացրեք: Մեկ օրում  նույն  հատվածում 3 անգամից ավել չի կարելի կրկնել այս պրոցեսը: Եթե գոնե մեկ անգամ ոսկով մազահեռացում արել եք, այս պրոցեսը ձեզ այնքան էլ անծանոթ չի թվա, պարզապես նյութն ենք փոխարինում շաքարային զանգվածով:

 

 
Комментариев: 0 Просмотров: 700 Автор: ZOOG от 23.12.2024
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
СЛУЧАЙНОЕ ВИДЕО
КАТЕГОРИИ РАЗДЕЛА
НАШ ОПРОС

Оцените мой сайт


Всего проголосовало: 1


РЕКЛАМА
Реклама на сайте
СТАТИСТИКА

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0